
Այսօր՝ օգոստոսի 8-ին Ծաղկաձորի ավագանին համաձայնություն է տվել Մարմարիկ գետի պահպանության քաղաքականությանը։
«Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի թղթակցի փոխանցմամբ որոշման նախագիծը անցել է միաձայն։
Հիշեցնենք, որ «Առողջ Հրազդան» նախաձեռնությունը, «Մաքուր Մարմարիկ» արշավի արդյունքներով, մշակել է տեղական քաղաքականության փաստաթուղթ․ նպատակն է իրավական պարտադրող ուժ տալ էկոլոգիական պահանջներին, լուծել կենտրոնական կոյուղատարի ու մաքրման կայանների հարցը և պահպանել Մարմարիկի հովտի կենսաբազմազանությունը։
Մարմարիկն գետի աղտոտման խնդիրը և դրա մաքրության պահպանության արշավը մշակվել էր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից հիմնադրված Էկո-ակտիվիզմի Ակադեմիայի շրջանավարտների կողմից՝ ուսումնառության ընթացքում, որն էլ հետագայում էլ այն զարգավել էր քաղաքականության մշակման մակարդակի, որն էլ այսօր հաստատվեց Ծաղկաձորի ավագանու կողմից։
