Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/9/2026
share

Ռենուարի թանգարանից 9 միլիոն եվրո արժողությամբ 4 նկար են գողացել

Ֆրանսիայի հարավային Կանյե-սյուր-Մեր քաղաքում գտնվող Պիեռ-Օգյուստ Ռենուարի թանգարանից գողացել են 4 նկար,- հաղորդում է TF1 հեռուստաալիքը։

Դեպքի վայրից ստացված տեսագրությունների համաձայն՝ սեպտեմբերի 8-ի, վաղ առավոտյան, 2 անհայտ անձինք մտել են թանգարան և շրջանակներից կտրել-հանել նկարները։ Ոստիկանությունը տեղեկացվել է տեղական ժամանակով ժամը 6:00-ից կարճ ժամանակ առաջ, երբ միացել է ահազանգը։

 

Կանյե-սյուր-Մերի քաղաքապետի հայտարարության համաձայն՝ գողերը փախուստի ժամանակ թողել են 4 նկարներից մեկը: Գողացված աշխատանքների արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։

 

Թանգարանի հավաքածուն, Ռենուարի տասներեք նկարներից բացի, ներառում է նաև մի շարք այլ նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Արիստիդ Մայոլը, Պիեռ Բոնարը և Ռաուլ Դյուֆին։ Թե ում գործերն են գողացվել թանգարանից, չի հաղորդվում։

facebook sharing button facebook