
Հայաստանի արդարադատության նախարարությունը տեղեկացնում է․
«Որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը։
Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկություն է»,– նշված է նախարարության հերքման տեքստում։
Նախարարությունը կոչ է անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը։
