Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/9/2026
share

Ձերբակալվել են Գեղարքունիքի մի շարք դպրոցների տնօրեններ, մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հայաստանի  հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 8-ին ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, նաև՝ մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

 

Կառույցից մանրամասնեցին, որ վերոնշյալ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար:

facebook sharing button facebook