Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/9/2026
share

Շինհրապարակի աշխատակիցը ցեմենտաջուրը լցնում է Տիգրան Պետրոսյան փողոցի ծառերի տակ․ ահազանգում է Անուշ Սարգսյանը

Կենսաբան, կրտսեր գիտաշխատող Անուշ Սարգսյանը ահազանգում է

«07.09.26 (16:40) քայլում եմ Տիգրան Պետրոսյան փողոցով ( Դավթաշեն Վարչական Շրջան ) ու տեսա, թե ինչպես են շինհրապարակի աշխատակիցները «անպետք» ցեմենտաջուրը լցնում ծառերի տակ։ Մոտեցա ասում եմ այս ի՞նչ եք անում, չի կարելի, ինչո՞ւ եք լցնում։ Ո՞վ է ձեզ ասել սա լցնեք այստեղ։

Ասեցին սա լցնումենք այստեղ, որ հետո գան հավաքեն ու լավ հող բերեմ լցնեն այստեղ։

Շատ էի շտապում արագ քայլեցի, բայց որոշեցի գնալուց մի հատ լուսանկարեմ։

Գործերս ավարտեցի, դուրս եկա, չկարողացա թողնել այդպես ամեն բան։ Որոշեցի կրկին գնամ լուսանկարեմ ու խոսեմ պատասխանատուների հետ (ով որ ասել է լավ հող պիտի բերի լցնի)։ Ինքս ինձ ասում եմ հանդիպեմ, խոսեմ, հասկացնեմ, որ եթե հիմա սա լցրեցին, հետո ինչ հող ուզում ես բեր լցրու մեկ է՝ էլ ծառերին չես փրկի։

Սկսեցի ամբողջ երկայնքով լուսանկարելով առաջ գնալ, ու այդ պահին հակառակ կողմից եկավ Լուսինեն՝ իր ամուսնու հետ։ Ու այդքան անցորդներից միայն նա կանգ առավ ու բարձրաձայնեց:

Ես ու Լուսինեն սկսեցինք խոսել այն մասին, որ սա նորմալ չի և որոշեցինք քայլենք դեպի նորակառույց շենք ու խոսենք պատասխանատուների հետ։ Ցավոք սրտի տեսանյութ չկա այդ հատվածից։

Մոտեցանք, երկու տղամարդ կային կանգնած, հարցրեցին՝ ի՞նչ է պատահել։ Մենք նշեցինք, թե ինչու ենք եկել։ Նրանցից մեկը ասեց՝ սպասեք հիմա զանգեմ գան, կմաքրեն։

Եկան մի քանի հոգի ու նորից նշեցին, որ պիտի բերեն լավ հող լցնեն։ Նշեցին, որ քաղաքապետարանը բան չի անում, գնանք քաղաքապետարանից բողոքենք։ Ասում է՝ ոչ մի լավ արած բան չեք գնահատում,էս որ սենց լավ մայթ եմ սարքել ...

Ասում եմ․ մայթը ի՞նչ կապ ունի, դուք հիմա ծառերն եք չորացնում ... ։ Ասում է․ իմ երեխան պիտի գա այս շենքում ապրի, ես ո՞նց կարող եմ չորացնեմ։

Այդ ընթացքում բերեցին մի պապիկի, սկսեց քերել այդ չորացած ցեմենտը, բայց ոչ մի բան էլ պոկել հնարավոր չէր․ չորացել էր ամբողջը ու, եթե նույնիսկ քանդեն դա, հանեն, մեկ է՝ բան չի փոխվի, եթե այդ ջուրը հասած լինի ծառերի արմատներին։ Մինչ այդ պապիկը տառապում էր, պարոններից մեկը հետաքրքրվեց, թե տեսանյութով կիսվե՞լ եմ, թե՝ ոչ

Ասեցի՝ դեռ ոչ, հետո նրանցից մեկը նորից մոտեցավ արդեն մի փոքր հանգիստ տոնով խոսում էր, շենքի մոտ կանգնած մեկը գոռում էր։ Ասեցի՝ էլ մի խոսա,ք արի ստեղ։

Կանչեցին, տարան։

«Վերջում» ամենասկզբից մեզ մոտեցած պարոնը հորդորեց բանվոր պապիկին «մի երկու բան էլ հավաքի ու էլ ոչ մի բան չանես ...»։

Ես էլ հարցրեցի՝ էլ ոչ մի բան չունե՞ք ավելացնելու, ու նրանք ոչինչ չասելով, հեռացան։

Այս ընթացքում պապիկը աշխատելիս քթի տակ ինչ որ բան էր խոսում։

Հարցրեցի․ ի՞նչ է պատահել, բարձրաձայնեց...

Ասում է, որ շինարարությունից բան չեք հասկանում, մի խոսեք:

Ասեցի․ կներեք, հնարավոր է շինարարությունից բան չիմանամ, բայց բույսերից մի փոքր հասկանում եմ:

(Բայց եթե լուրջ հնարավոր է բույսերից ավելի շատ տեղեկացված լինեմ շինարարությունից)։

Ես չգիտեմ էլ կկարողանամ կապ հաստատել Լուսինեի հետ թե ոչ, բայց շատ շնորհակալ եմ, որ կան նրա նման մարդիկ, որ անտարբեր չեն ու շատ զբաղված լինելով, մեկ է կանգ առավ ու բարձրաձայնեց և շնորհակալ եմ որ իմ կողքին եղավ»։

Նա հրապարակմանը կից երկու տեսանյութ էլ է հրապարակել դեպքի վայրից։

facebook sharing button facebook