Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/9/2026
share

«ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն նոր հանրային քննարկում է նախատեսել Զառիթափում․ առաջին փուլը սեպտեմբերի 11-ին է

«ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն նոր հանրային քննարկում է նախատեսել Վայքի Զառիթափ բնակավայրում ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքում թափոնների տեղադրման օբյեկտ կառուցելու վերաբերյալ։

Հանրային քննարկումները նախատեսված են 2026թ․ սեպտեմբերի 11-ին ժամը 12։00-ին։

Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը Զառիթափում ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման նախագծից առանձնացված հատվածն է։ Օգոստոսի 21-ին կայացած հանրային քննարկման ժամանակ ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք ֆաբրիկայի կառուցման նախագծում ելակետային փոփոխություններ չեն կատարել, բայց որոշել են թափոնների կուտակման վայրի համար նախաձեռնությունը սկսել առաջին փուլով։

facebook sharing button facebook