Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/9/2026
share

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին.Reuters

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը նախազգուշացրել է, որ արհեստական բանականությունը կարող է այնքան հզոր դառնալ, որ սպառնալիք ներկայացնի մարդկության գոյությանը,- հայտնում է Reuters-ը։

 

«Ես կիսում եմ ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունն առ այն, որ առաջադեմ արհեստական բանականությունը կարող է գոյաբանական սպառնալիք ստեղծել մարդկության համար»,-Ժնևում սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ասել է Թյուրքը՝ հաջորդ ամիս իր երկրորդ ժամկետը սկսելուց առաջ ունեցած ծավալուն ելույթում։

 

«Այսօր ես կոչ եմ անում համապարփակ ջանքեր գործադրել արհեստական բանականության անվտանգության և պաշտպանվածության շուրջ անսասան երաշխիքներ ստեղծելու համար, քանի դեռ ուշ չէ», - ասել է նա։ Թյուրքը, առանց կոնկրետ անուններ նշելու, նախազգուշացրել է, որ ընդամենը մի քանի մարդ «գրեթե անսահմանափակ իշխանություն ունի արհեստական բանականության նկատմամբ»։

 

«Առնվազն անհրաժեշտ է, որ արհեստական բանականության ոլորտում առաջատար երկրները և դրա մատակարարման շղթաներում ներգրավված կողմերը համախմբվեն և համաձայնության գան հստակ սահմանների շուրջ», - ասել է նա։

facebook sharing button facebook