Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/9/2026
share

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը նոր դեսպան ունի

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը՝ նոր դեսպանից լուսանկար հրապարակելով և կից գրառմամբ․ «Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»։

 

Իր առաքելության մասին հայտնել է նաև նորանշանակ դեսպանը՝ լուսանկար հրապարակելով  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առջև։ «Ինչ հաճելի է սեպտեմբերյան գեղեցիկ արևի ներքո Հայաստանում այդքան ջերմ ընդունելության արժանանալը։ Անհամբեր սպասում եմ հայերի հետ հանդիպումներին և նրանց հետ ծանոթանալուն։ Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայստանի սիրո պատմության մեջ»,- X-ի իր էջում գրել է Էսկյուդիեն։

 

2026 թվականի օգոստոսի 18-ին նշանակվելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան՝ Էսկյուդիեն իր LinkedIn-ի հրապարակման մեջ նշել էր, որ մեծ պատիվ է համարում Ֆրանսիան ներկայացնել Հայաստանում և ընդգծել է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը։

 

 

Հիշեցնենք, որ Ֆլորիան Էսկյուդիեն փոխարինում է նախկին դեսպան  Օլիվիե Դըկոտինյիին, որը Հայաստանում Ֆրանսիայ դեսպանի առաքելությունն իրականացրել է 2023 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի ամառը։

facebook sharing button facebook