
Հունաստանի ռազմաօդային ուժերի F-4 Phantom կործանիչը կործանվել է «Athens Flying Week» ավիաշոուի ցուցադրական թռիչքի ժամանակ։ Associated Press-ի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Աթենքից շուրջ 50 կմ հեռավորության վրա գտնվող Տանագրա ավիաբազայում՝ հազարավոր հանդիսատեսների ներկայությամբ։
Երկտեղանոց ինքնաթիռի կործանումից հետո տարածքում հրդեհ է բռնկվել և սև ծխի խիտ ամպ բարձրացել։ Դեպքի վայր է ուղարկվել ջրատար ուղղաթիռ։ Հանդիսատեսի շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հունաստանի ռազմաօդային ուժերը դեռևս չեն հայտնել՝ արդյո՞ք օդաչուներին հաջողվել է կատապուլտավորվել։
