Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/9/2026
share

Առաջիկայում կդիտվի օդի ջերմաստիճանի նվազում 5-8 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավ-արևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 5-8 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 5-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մետր վայրկյանում։

facebook sharing button facebook