
Արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի աջակցությամբ քննարկում է կազմակերպել «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» ԵԽ կոնվենցիային ներպետական օրենսդրության համապատասխանության իրավական գնահատման զեկույցի եզրակացությունների շուրջ:
Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։ Նախարարի տեղակալն ընդգծել է ազգային օրենսդրությունը Կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:
Օրենսդրական փոփոխությունների հնարավորությունները
Հանդիպման ընթացքում ներկայացվել են իրավական գնահատման հիմնական արդյունքները, ներպետական օրենսդրությունում առկա կարգավորումներն ու դրանք լրացնելու հետագա հնարավոր ուղիները։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները զեկույցի վերաբերյալ և քննարկել օրենսդրական փոփոխությունների տարբերակները:
Քննարկման ավարտին նախարարության և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրագործել Կոնվենցիայի վավերացման հանձնառությունը։
