Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/9/2026
share

Գագիկ Ծառուկյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը 2 ամսով երկարացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը։  «Ցավոք կրկին ականատես եղանք, որ իրավունքի գերակայությունը Հայաստանում տեղ չունի»,- որոշման հրապարակումից հետո ասաց Էմիլ Խաչատրյանը։

 

Իսկ որ ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել գործի քննությանը, ըստ պաշտպանի, չի համապատասխանում իրականությանը, դրանք մերկապարանոց հայտարարություններ են։  Հիշեցնենք, որ դատական նիստը երեկ տեւել էր շուրջ 6 ժամ, որի ընթացքում դատարանը քննարկել էր Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը։

 

 

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փողերի լվացում կազմակերպելու համար։ Նա անազատության մեջ է հուլիսի 7-ից։ 

facebook sharing button facebook