
2026թ․ սեպտեմբերի 8-ի հերթական նիստում Ծաղկաձորի ավագանին կքննարկի նաև «Մարմարիկ գետի ավազանի պահպանության և կայուն զարգացման քաղաքականությունը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
Հիշեցնենք, որ «Առողջ Հրազդան» նախաձեռնությունը, «Մաքուր Մարմարիկ» արշավի արդյունքներով, մշակել է տեղական քաղաքականության փաստաթուղթ․ նպատակն է իրավական պարտադրող ուժ տալ էկոլոգիական պահանջներին, լուծել կենտրոնական կոյուղատարի ու մաքրման կայանների հարցը և պահպանել Մարմարիկի հովտի կենսաբազմազանությունը, որն էլ հենց ներկայացվել է ավագանու հաստատմանը։
Քաղաքականությանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
