Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/9/2026
share

Սեպտեմբերի 4-ը փրկարարի օրն է

Սեպտերմբերի 4-ին Հայաստանում նշում են փրկարարի օրը։

Սեպտեմբերի 4-ը փրկարարի օրը սահմանվել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան։

Հայաստանում 1997 թվականի սեպտեմբերի 4-ին ստեղծվել է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, ինչով հիմք է դրվել փրկարարական համակարգի հիմքը: Կառույցում 2021 թվականի դրությամբ աշխատել են են 4000-ից ավելի փրկարար ծառայողներ և քաղաքացիական աշխատակիցներ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1008-Ն որոշմամբ օրն անվանվել է «փրկարարի օր»: Արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծվելուց հետո ՝ ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի թիվ 1073-Ն որոշմամբ փրկարարի մասնագիտական տոնը անվանափոխվել է «արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա»: Հետագայում, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքով Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցմամբ, գործնականում, շրջանառությունից դուրս է եկել «արտակարգ իրավիճակների աշխատողի օր» հասկացությունը և վերականգնվել է նախկինում որպես մասնագիտական տոն ընկալված, «փրկարարի օր» եզրույթը։

Օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց կողմից յուրաքանչյուր աշխատանքի համար։ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել տոնի առիթով մաղթելով անփորձանք ծառայություն։

facebook sharing button facebook