Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/9/2026
share

Նեպալում աղետից 9 օր անց թունելից 2 փրկված են դուրս բերել

Նեպալի Տրիշուլի գետի վրա գտնվող ՀԷԿ-ի թունելից աղետից 9 օր անց՝ սեպտեմբերի 4-ին ողջ են դուրս բերել երկու աշխատակցի: Աղետը տեղի էր ունեցել ինը օր առաջ, երբ սառցադաշտի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղն ու ցեխասահքը ավերել էին հովիտը։ Պաշտոնական տվյալներով՝ պատահարի հետևանքով զոհվել է ավելի քան 1,200 մարդ, տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվել են։

Էներգետիկայի նախարարության փոխանցմամբ՝ «Ուպեր Տրիշուլի 3Ա» ՀԷԿ-ի թունելից փրկվածները մեխանիկական բաժնի աշխատակիցներ Սանջայ Սահն ու Կաբիր Մահարջանն են։ Նրանց տեղափոխել են Կատմանդուի հիվանդանոց։ Ըստ նախարարության ներկայացուցչի՝ Մահարջանն ունի վերջույթների շարժողականության խնդիրներ, իսկ Սահի վնասվածքները վտանգավոր չեն։

Օգոստոսի 26-ին Տրիշուլի գետի վերին հոսանքներում տեղի ունեցած փլուզման հետևանքով, փրկարարների գնահատմամբ, տարածքում գործող վեց ՀԷԿ-երի թունելներում արգելափակվել էր շուրջ 900 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

facebook sharing button facebook