Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/9/2026
share

Փոշու և ազոտի երկօքսիդի գերազանցումներ մայրաքաղաքում․ հրապարակվել են Երևանի օդի որակի վերջին տվյալները

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակի դիտարկման արդյունքները օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Համաձայն հրապարակված տվյալների՝ մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում արձանագրվել են փոշու և ազոտի երկօքսիդի՝ սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցումներ։

Փոշու պարունակությունը

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

  • Արաբկիրում՝ օգոստոսի 26-28-ը,

  • Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին,

  • Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ օգոստոսի 26-ին,

  • Նոր Նորքում՝ օգոստոսի 26-ին և սեպտեմբերի 1-ին,

  • Արաբկիրում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

facebook sharing button facebook