
2026թ․ օգոստոսի 21-ին Վայքի համայնքի Զառիթափ բնակավայրում նորից աղմկոտ լսումներ էին։ «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն երկու հանրային քննարկում էր նախաձեռնել Վայոց ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման աշխատանքների ժամկետի երկարաձգման և Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի, հանքանյութի և խտանյութի վերամշակման գործարանի կառուցման թույլտվություններ ստանալու նպատակով։
Հանրային քննարկումները դեռ չմեկնարկած՝ մի քանի քաղաքացի փորձեցին ճնշել էկոակտիվիստներին, հայտարարելով թե իրենք են որոշելու իրենց համայնքի ապագան։
Առաջին հանրային քննարկումը Վայոց ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման աշխատանքների ժամկետի երկարաձգման մասին էր, որի վերաբերյալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը իր մտահոգությունն էր հայտնել ՇՄ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ նշելով, որ հայցվող տարածում մարզի ջրային ռեսուրսներն են գտնվում։
Հենց լսման ժամանակ էլ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը պնդեց՝ ընկերության նախագիծը ռիսկային է շրջակա միջավայրի համար, վտանգ է ներկայացնում հատկապես ջրային ռեսուրսների համար։ Այս պնդումնեց հետո ընկերության կողմնակիցները փորձեն ճնշել մարզպետարանի ներկյացուցչին։
Օլեգ Դուլգարյանը անդրադարձավ նաև ընկերության կողմից ռեկուլտիվացիաների համար նախատեսված գումարների չափերին։
«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ նախագահ Տիգրան Մարևոսյանը հետաքրքվեց, թե ինչու հաշվի չեն առնում մարզպետարանի կարծիքը։ Ընկերության կողմնակիցները հորդորեցին նրան Արմաշի հարցերով զբաղվել։
Երկրորդ հանրային լսումը Զառիթափի վարչական տարածքում ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցմանն էր վերաբերում։ Այս նախագիծն արդեն մեկ անգամ բացասական եզրակացություն է ստացել փորձաքննական կենտրոնի կողմից, սակայն ընկերությունը նորից է դիմել փորձաքննության՝ պոչամբարի կառուցման գործողությունները հանելով այս նախագծից։
Ընդ որում այս նախաձեռության հաշվետվությունը հանրային քննարկման էր դրվել միանգամից երկրորդ փուլով՝ առանց համայնքի ավագանու նախնական համաձայնություն։ Ավելի վաղ «Քաղաքացու ձայնի» հարցմանն ի պատասխան գրել էին, որ քանի որ նախագծում ելակետային փոփոխություններ չեն արվել, իսկ ավագանու որոշման հետ կապված որևէ ժամկետ կամ քանակ չկա, հետևաբար այս փորձաքննության համար հիմք է հանդիսացել նախորդ փուլի Վայք համայնքի ավագանու որոշումը՝ այս դեպքում համաձայնությունը։
Սա ըստ ակտիվիստների և բնապահպանների՝ վտանգում է հանրային մասնակցությունը որոշումների ընդունմանը։
Հայկ Աբրայահամյանը խնդրահարույց է համարում նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցքների նախարարության նախաձեռնած՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքի փոփոխությունները, որով հանրային լսումների առաջին ժամանակ համայնքի դիրքորոշումը որոշիչ չի լինելու։
Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ այս հանգամանքը կարող է վատ նախադեպ դառնալ հաջորդ նմանատիպ իրավիճակների համար։
Հանրային քննարկմանը մասնակցող կին ակտիվիստներն էլ խնդրահարույց համարեցին, որ հանրային քննարկմանը համայնքից կանայք չեն մասնակցում։ Նաև այն, որ վախի մթնոլորտի միջոցով փորձ է արվում ճնշել էկոակտիվիստներին։
Հանրային քննարկման մանրամասները՝ տեսանյութում։
