Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/9/2026
share

ՃՏՊ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում․ 10 հոգի հոսպիտալացվել է

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ավտոտրանսպորտային պատահար է տեղի ունեցել Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։

Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

facebook sharing button facebook