Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/9/2026
share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցներին մեղադրանք է առաջադրվել «Սանահին կայարանում» խուլիգանության համար․ նախաքննությունն ավարտվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի երեք աջակիցներ՝ Լ․Ն․-ն, Վ․Պ․-ն և Գ․Շ․-ն, մեղադրվում են մի խումբ անձանցով խուլիգանություն անելու մեջ։ Նրանց տեղաշարժն ու վարքագիծը սահմանափակվել են վարչական հսկողությամբ, գրավով և երկրից ու բնակավայրից բացակայելու արգելքով։

Լոռու մարզի քննիչներն ավարտել են գործի քննությունը։ Նյութերն արդեն դատախազի մոտ են․ եթե նա հաստատի մեղադրական եզրակացությունը, գործը կգնա դատարան։

Ինչ էր տեղի ունեցել

2026-ի մայիսի 31-ին դաշինքի աջակիցները քարոզարշավ էին անում Ալավերդիում՝ «Սանահին կայարանի» մոտ։

Այդ ընթացքում ԴԵՊՈ-ի մեքենավարը, հետ ընթանալիս, անվտանգության համար երկու անգամ ազդանշան է տվել։ Քարոզարշավի մասնակիցներից Վ․Պ․-ին սա դուր չի եկել, ու նա վիրավորական ժեստ է ցույց տվել մեքենավարին։

Դրանից հետո Վ․Պ․-ն, Գ․Շ․-ն, Լ․Ն․-ն ու էլի 10-ից ավելի հոգի բարձրացել են կառամատույց, սկսել հայհոյել, իսկ Վ․Պ․-ն ու Գ.Շ․-ն նաև քաշքշել ու հարվածել են մեքենավարին՝ խաթարելով կայարանի աշխատողների բնականոն հերթափոխը:

Հիշեցում․ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը դատարանում ապացուցված չէ:

facebook sharing button facebook