
Արագածոտնի մարզում ընկերություններից մեկը մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ն ապօրինի արդյունահանել է ավելի քան 7,850 խորանարդ մետր լեռնային զանգված՝ պատճառելով 6 մլն 640 հազար դրամի վնաս։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ հողը փչացնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ամբողջ վնասը վերականգնվել է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
