
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հրապարակել է նրա բերման ենթարկելու և դատական նիստին մասնակցելու կադրերը։
«Ցավով արձանագրում ենք, որ Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են։ Փաստաբանական խմբի գնահատմամբ՝ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման»:
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
