
Օգոստոսի 30-ին, ժամը 14:00-ի սահմաններում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար։ Հանքաքար տեղափոխող մեքենայի կողաշրջման հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար ընթանում է քննություն. զուգահեռաբար կանցկացվի նաև ներքին հետաքննություն։ Ընկերությունը ցավակցություն է հայտնել մահացած աշխատակցի ընտանիքին և հորդորել բոլոր աշխատողներին խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
