
Նեպալում և Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 768-ի, որից 752-ը՝ Նեպալում, իսկ 16-ը՝ Տիբեթում. կիրակի օրը՝ օգոստոսի 30-ին, հայտնել են Նեպալի արտակարգ իրավիճակների նախարարությունը և Չինաստանի պետական ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ։ ԵՎՍ 2502 մարդ անհետ կորած է համարվում Նեպալում, Չինաստանում նրանց թիվը 546 է, իսկ ընդհանուր առմամբ երկու երկրներում՝ 3048։
Հիշեցնենք, որ Նեպալի՝ Տիբեթին սահմանակից Ռասուվա բարձրլեռնային շրջանում ջրհեղեղը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան։ Ըստ Նեպալի արտաքին գործերի նախարար Շիշիր Հանալայի հայտնած նախնական տվյալների՝ այն կարող էր սկսվել սողանքի պատճառով․ Բհոտե-Կոշի գետը, որն սկիզբ է առնում Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանից և հոսում նեպալյան Բագմատի-Պրադեշ նահանգով, դուրս է եկել ափերից դրա վրա ցեխի և քարերի հսկայական զանգվածի փլուզման հետևանքով, որն առաջացել էր ցնցումների կամ սառցադաշտի հալվելու պատճառով։
Ընդ որում, Տիբեթը գրեթե անհասանելի է մնում օտարերկրացի լրագրողների համար, ինչը դժվարացնում է տարածաշրջանում աղետի մասշտաբների անկախ լուսաբանումը։
Նյութի աղբյուրը՝ DW
