Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/8/2026
share

Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին օգոստոսի 28-ին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը, ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում վերջին ձերբակալությունները։

Ուշակովը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությանը մտահոգում են նաև այն ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, որոնք հանդես են եկել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ակտիվացման օգտին։

ՇՀԿ գագաթնաժողովը Բիշքեկում կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

facebook sharing button facebook