
Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական կենտրոնի ղեկավար, էկակտիվիստ Արփինե Խաչատրյանը ահազանգում է․ «Արտաշատում ընդամենը երկու պատմական հուշարձան կա, մեկը այս բնակելի տունն էր: Լսել էի, որ շինարարություն է գնում, բայց հավաստիացրել էին, թե ճակատը պահպանվելու է: Երկու օր առաջ պատահական անցնում եմ կողքով ու աչքերիս չեմ ուզում հավատալ, խնդրում եմ տեղից լուսանկար ուղարկել, համեմատում եմ իմ մոտ եղած առաջին լուսանկարի հետ ու ինչ` ամբողջ աջ կեսը արդեն քանդել են... Անմիջապես զանգահարում եմ ԿԳՄՍ հուշարձանների բաժին, աշխատակիցը ստուգում է, պարզվում է հուշարձանը ցուցակից հանված չէ, առաջարկում է գրավոր հարցում ուղարկել փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին: Գիշերը ուղարկել եմ հարցումը...
Գիտեք, իրական ողբերգությունը ոչ այնքան այս քանդվող հուշարձանն է, որքան այն, որ Արփինեն պետք է Այգեզարդից մի օր պատահական գնար Արտաշատ արձանագրեր ու բարձրաձայներ սա. Արտաշատում ծնված, Արտաշատում ապրող մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ, քաղհասարակություն, ընդդիմադիր ավագանի, որտե՞ղ էիք դուք երբ քանդում էին, ո՞նց եք հանդուրժել այս վանդալիզմը... Ինչու՞ է ձեզ թվում ես խնդիրներ բարձրայնելու համար քաղաքական հալածանքի չեմ ենթարկվում ու չեմ ենթարկվելու նաև այս գրառման համար, բայց ո՞նց կարելի է այդքան մունջ լինել, ո՞նց ...»։
