Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/8/2026
share

Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ էներգետիկ համակարգի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել երկրի էներգետիկ համակարգին սպառնացող վտանգի պատճառով և որոշել արգելել ամերիկյան էներգետիկ ցանցում արտասահմանյան արտադրության որոշ սարքավորումների օգտագործումը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակել է Սպիտակ տունը։

Թրամփի խոսքով՝ որոշ օտարերկրյա դերակատարներ ավելի ու ավելի շատ խոցելիություններ են ստեղծում ԱՄՆ էներգահամակարգում և օգտվում դրանցից։

Հրամանագրով արգելվում է որոշակի արտասահմանյան արտադրության էլեկտրական սարքավորումների, կարևոր ծրագրային ապահովման և թվային բաղադրիչների գնումն ու տեղադրումը, եթե դրանք կարող են կիբեռհարձակումների միջոցով վտանգել էլեկտրամատակարարման ցանցը։

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ՝ ԱՄՆ էներգետիկ ցանցի անվտանգությունն ու հուսալիությունը պաշտպանելու համար։ Ավելի վաղ՝ հուլիսին, նա հայտարարել էր երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրկնապատկելու մտադրության մասին։

facebook sharing button facebook