
Խոշոր ջրհեղեղը Նեպալում մի քանի մարդու կյանք է խլել, իսկ հարևան Տիբեթում արձանագրվել են «զգալի զոհեր»: Նեպալի ոստիկանության հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են հորդառատ ջրերը սրընթաց հոսում գետով՝ իրենց ճանապարհին ավերելով շինություններ,
մինչդեռ AFP-ի լուսանկարներում պատկերված է միայն տան վերին հարկը, որը դուրս է ցցված ցեխաջրերով ծածկված հողից: «Մենք դեռ ճշգրիտ չգիտենք վնասի չափը, բայց ջրհեղեղը մեծ է, և այն կարող է վնասած լինել բազմաթիվ բնակավայրեր»,- հայտնել է Նեպալի ոստիկանության խոսնակ Աբի Նարայան Կաֆլեն:
«Մենք զգուշացրել ենք գետամերձ հատվածներում գտնվող մարդկանց տեղափոխվել... և ներգրավել ենք մեր բոլոր ռեսուրսները»,— նշել է նա: Նեպալի բանակը հայտնել է, որ աղետի գոտի է ուղարկել ուղղաթիռներ և արտակարգ իրավիճակների արձագանքման անձնակազմ: «Վնասների վերաբերյալ մանրամասների հավաքագրման աշխատանքները ընթացքի մեջ են»,- ասված է հայտարարության մեջ:
Չինական պետական CCTV հեռուստաընկերությունը չորեքշաբթի հաղորդել է, որ «նեպալական կողմում տեղի ունեցած սողանքի հետևանքով Տիբեթի Գյիրոնգ նավահանգստում (Gyirong Port) կան զգալի թվով զոհեր և կորածներ»:
Հեռուստաընկերության տարածած տեսանյութում, որը AFP-ին չի հաջողվել անմիջապես ստուգել, երևում են ծառի ճյուղեր ու աղբ տանող վարարած ջրերն ու ջրասույզ եղած ճանապարհը:
Նկարը՝ Պրակաշ Մաթեմա (Prakash Mathema)
Աղբյուրը՝ AFP
