Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/8/2026
share

Վանաձորի որոշ հասցեներում օգոստոսի 26-ին և 27-ին գազ չի լինի. համայնքապետարան

Վանաձորի համայնքապետարանից տեղեկացնում են, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վանաձորի տարածքային տեղամասի սպասարկման գոտում նախատեսված պլանային աշխատանքների (ՊԳԿԿ-ների փոխարինման) պատճառով օգոստոսի 26-ին և 27-ին՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը․

Օգոստոսի 26-ին (09:00 - 20:00)

  • Ադամյան և Հյուսիսային փողոցներ,

  • Նարեկացի փողոց՝ 3ա, 3բ, 4ա, 4բ, 4վ շենքեր,

  • Թևանյան փողոց՝ 13ա, 13բ շենքեր։

Օգոստոսի 27-ին (09:00 - 20:00)

  • Սուխումի և Յուբեկյան փողոցներ,

  • Համբարձումյան փողոց՝ 1, 3, 7, 9ա շենքեր,

  • Շինարարների փողոց՝ 27/1, 27/2 շենքեր։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարության համար և հորդորում պահպանել գազասպառման անվտանգության կանոնները:

facebook sharing button facebook