Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/8/2026
share

Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է

Օգոստոսի 23-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է: Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Նշենք, որ զինծառայող Էդգար Գևորգյանի մահը վերջին տասը օրերի ընթացքում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան արդեն երրորդ դեպքն է։ Օգոստոսի 19-ին էլ Ճամբարակ տանող ավտոճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողի։

Վթարի հետևանքով նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել էր։ Օգոստոսի 13-ին ՊՆ-ն հայտնել էր զորամասերից մեկի զինծառայող Գրիգոր Զաքարյանի՝ հրազենային վնասվածքով հայտնաբերվելու մասին։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է։

facebook sharing button facebook