
Օգոստոսի 22-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարվածել են ռուսական Ozon առցանց առևտրային հարթակի լոգիստիկ կենտրոնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Սամարայի մարզում գտնվող պահեստում։ Ավելի վաղ ուկրաինական հարվածների թիրախում էին հայտնվել Wildberries հարթակի ենթակառուցվածքները։
Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշևի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով տարածաշրջանում վնասվել է նաև արդյունաբերական ձեռնարկություն։ Ozon-ի մամուլի ծառայությունը հաստատել է, որ մարզում գտնվող պահեստը հայտնվել է ԱԹՍ-ների թիրախում, ինչի հետևանքով այն բռնկվել է և դադարեցրել գործունեությունը։
Ընկերության տվյալներով՝ հարձակումից ընդամենը մի քանի րոպե առաջ հաջողվել է տարհանել պահեստի ավելի քան 500 աշխատակցի, կան տուժածներ։ Ըստ Astra հրատարակության՝ հարվածը հասցվել է Չապաևսկ քաղաքում գտնվող պահեստային համալիրին։
