Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/8/2026
share

ՆԳՆ-ն իրազեկում է՝ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

ՆԳՆ փրկարար ծառայության կողմից տարբեր հարթակներում մշտապես իրականացվում են իրազեկման աշխատանքներ: Այսօր ևս իրականացվել է հերթական իրազեկումը՝ հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, որը նաև ուղարկվել է քաղաքացիներին՝ կարճ հաղորդագրությունների տեսքով։

 

Բջջային բոլոր օպերատորներին տրամադրվել է իրազեկման հայատառ տեքստ, սակայն օպերատորներից մեկի տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ հաղորդագրությունն ուղարկվել է լատինատառ, ինչի համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։

 

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք․ օգոստոսի 22-27-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Խնդրում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել՝ 112

facebook sharing button facebook