Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/8/2026
share

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան։

 

Վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությանը, Արմենպրեսը տեղեկացնում է, որ Բալաջարի կայարանից Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 9 վագոն՝ ընդհանուր 630 տոննա քաշով, ինչպես նաև 36 տոննա պրոպանով մեկ վագոն։

 

Մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել ավելի քան 49 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։ Միաժամանակ, Ադրբեջանից Հայաստան մինչ այժմ արտահանվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։

 

 

Նկարը՝ Արմենպրեսի

facebook sharing button facebook