
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» -ը հրապարակել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը 2026թ․ օգոստոսի 9-15-ը ընկած ժամանակահատվածում։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 10-ին և 13-ին,
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Ալավերդի քաղաքում՝
Սայաթ-Նովա փողոց՝ օգոստոսի 13-15-ը,
Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 9-ին և 15-ին,
Սանահին սարահարթ՝ չի գերազանցել։
Հրազդան քաղաքում՝ օգոստոսի 9-ին և 11-ին։
Արարատ քաղաքում՝օգոստոսի 9-ին և 14-ին։
Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։
