Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/8/2026
share

Կասեցվել է Վանաձորի «Պիրաժոկ»-ի մասնաճյուղերից մեկի գործունեությունը․ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Պիրաժոկ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Մարշալ Բաղրամյան 63/1):

 Կասեցման հիմք են հանդիսացել վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները։ Մասնավորապես՝

- խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները չեն եղել նորոգ վիճակում, պատրաստված հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից,

- սառնարանը չի պահվել նորոգ և բարվոք վիճակում, դարակաշարերը ենթարկված են եղել քայքայամաշման (կոռոզիայի),

- սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի խոհանոց,

- չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

 Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել իրավական ակտերով պահանջվող նորմերին, սահմանվել է վերջնաժամկետ:

facebook sharing button facebook