
Ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը այսօր՝ օգոստասի 21-ին, Վայքի Զառիթափ բնավայրում կայացած հանարյին քննարկումների ժամանակ անդրադարձավ վերջերս ՀՀ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծին (որը այս պահին այլևս հասանելի չէ), որտեղ մի խնդրահարույց կետ է նշված, այն է՝ հանրային լսումների ժամանակ նույնիսկ համայնքի կողմից բացասական եզրակացության ստանալու դեպքում գործընթացը կարող է փորձաքնական փուլ անցնել։ «Մենք շատ վտանգավոր տենդենց ենք տեսնում, որ տեղական ժողովրդավարության և քաղաքացիական մասնակցության տեսանկյունից կառավարությունը գնում է այնպիսի պրոցեսներով, որտեղ ավելի շատ նախապատվությունը տրվում է բիզնես շահերին, քան քաղաքացիների ձայնը լսելի դարձնելուն»,- ասաց նա։
Նրա խոսքով, եթե վերոնշայ փոփոխություններն էլ արվեն, ու այսօրվա պրակտիկայով էլ առաջ գնան, այսինքն եթե փորձաքննության ենթարկված, բայց բացասական եզրակացություն ստացած նախագծում էական փոփոխություն չի կատարվել այն նորից փորձաքննություն կարող է անցնել առանց այլևս առաջին հանրային քննարկման, կստացվի փորձաքննությունների ցիկլ առանց հանրային մասնակցության։
