
«Ես ոնց հասկացա՝ ընկերությունն այդպես ապահովագրում է իրե՞ն, որ մի փորձաքննությունը բացասական ստանալու դեպքում կարողանան մյուսով շարունակել»,- «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման անդամ Հուսիկ Մարտիրոսյանը Վայքի Զառիթափ բնակավայրում հանրային քննարկումների ժամանակ անդրադարձավ ՇՄԱԳ բացասական եզրակացության հարցին,- եթե մի փորձաքննությունը բացասական ստանա մյուսո՞վ կշարունակեն»։
ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնից վստահեցրին, որ մի փորձաքննությունը մյուսի հետ կապ չունի, ավելին, ոսկու կորզման ֆաբրիկան չի շահագործվի, եթե թափոնների կուտակման վայրի վերաբերյալ նախագիծը չհաստատվի։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 21-ին Վայքի Զառիթափ բնակաբայրում երկու հանրային քննարկում կայացավ, որոնք նախաձեռնել էր «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը ցանկանում է Վայոց ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման աշխատանքների ժամկետի երկարաձգման և Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի, հանքանյութի և խտանյութի վերամշակման գործարանի կառուցման թույլտվություններ ստանալ։
Հանրային քննարկման մանրամասները տեսանյութում։
