Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/8/2026
share

Տեսչական մարմինը թունավոր խաղալիք է հայտնաբերել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ԱՆՈՒՇԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՎԵՏԻՔԻ» Ա/Ձ-ում։
 

Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողի կողմից իրացվող խաղալիքներից մեկի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար թունավոր նյութեր։
 

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, արտադրանքի հետկանչման,
և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։
 

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքը, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։

facebook sharing button facebook