Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/8/2026
share

Օրենսդրական բացից եք օգտվում. Օլեգ Դուլգարյան

«Հանրային լսումների ինստիտուտը պետք է վերացնել, պետք է փոխել, եթե հանրային իրական մասնակցություն չի ապահովվում»,-այսօր, օգոստոսի 21-ին Զառիթափում հանրային լսման ժամանակ Շրջակա միջավայրի նախարրության ներկայացուցչի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։ Անդրադառնալով, այն փաստին, որ  «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ- ն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից բացասական եզրակացություն ստանալուց հետո կրկին հանրային լսում է նշանակել, բայց միանգամից արդեն 2-րդ փուլով։

 

«Այս դեպքում համայնքի կարծիքը դուրս է մնում գործընթացից և որոշում կայացնելու իրավունքը մնում է բացառապես լիազոր մարմնի տիրույթում։ Այս ընթացքում հնարավոր է շատ իրավիճակներ փոխվեին, օրինակ փոխվեր համայնքի ռազմավարական զարգացման տեսլականը, առաջին լսման անհրաժեշտւթյան հետ կապված, նշում է Օլեգ Դուլգարյանը,- հակառակ դեպքում կարող ենք օրենքի բացերը շրջանցելով հանրության մասնակացությունը դուրս թողնել գործընթացից»,-ասաց նա։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կոնտրոնի ներկայացուցչի խոսքով՝ մեկ տարի առաջ տեղի ունենցած լսումերի ժամանակ, կարծիքների ստացման փուլում, համայնքը դրական կարծիք է հայտնել գործընթացի վերաբերյալ։ Սակայն Օլեգ Դուլգարյանը այս գործընթացը խնդրահարույց է որակում, առաջարկում է չկիրառել այս պրակտիկան, այլ գործընթացը սկսել զրոյական կետից, այսինքն, առաջին լսումից, որտեղ հանրության ձայնը որոշիչ կլինի։ «Դուք, որպես լիազոր մարմին Հայաստանում վատ պրակտիկա ներդնելու պատասխանատվություն եք վերցնում ձեր վրա»,-ասաց Օլեգ Դուլգարյանը։

 

«Նախարուրութունը մշտապես լսում է հանրության կարծիքները հատկապես քաղաքականությունների մշակման գործընթացում, ուշադրության կենտրոնում են հատկապես հանրային լսումների վերաբերյալ գործընթացները»,-, ի պատասխան ասաց ՇՄ ներկայցուցիչ Շուշան Կարապետյանը։

 

Ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը մեջբերելով վերջերս ՀՀ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում  շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որտեղ մի խնդրահարույց կետ է նշված, այն է՝ հանրային լսումների ժամանակ նույնիսկ համայնքի կողմից բացասական եզրակացության ստանալու դեպքում գործընթացը կարող է փորձաքնական փուլ անցնել։ «Մենք շատ վտանգավոր տենդենց ենք տեսնում, որ տեղական ժողովրդավարության և քաղաքացիական մասնակցության տեսանկյունից կառավարությունը գնում է այնպիսի պրոցեսներով, որտեղ ավելի շատ նախապատվությունը տրվում է բիզնես շահերին, քան քաղաքացիների ձայնը լսելի դարձնելուն, ասաց Հայկ Աբրահամյանը։

facebook sharing button facebook