Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/8/2026
share

Զառիթափում հանքի թեմայով լսումները մեկնարկեցին թեժ բանավեճով

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում նախատեսված հանարային քննարկումները մեկնարկեցին թեժ բանավեճով։

 Քննարկումները նախաձեռնել է «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-, որը ցանկանում է Վայոց ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման աշխատանքների ժամկետի երկարաձգման և Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի, հանքանյութի և խտանյութի վերամշակման գործարանի կառուցման թույլտվություններ ստանալ։ 

Հանրային լսումները խնդրահարույց են այն առումով, որ նախագիծը մեկ անգամ բացասական եզրակացություն ստանալուց հետո, նորից ներկայացվել է փորձաքննության առանց առաջին՝ նախնական հանրային լսման և համայնքի ավագանու համաձայնության։ Ըստ գործող օրենքի՝ նախագծի վերաբերյալ համայնքի ավագանին 30 օրյա ժամկետում տալիս է նախագծի վերաբերյալ իր նախնական համաձայնությունը կամ անհամաձայնությունը, իսկ եթե նշված ժամկետում ավագանին որոշում չի կայացնում, լիազոր մամինը փորձաքննական փուլը սկսում է հիմք ընդունելով առաջին հանրային քննարկման արձանագրությունը և ձայնագրությունը։

 



 

facebook sharing button facebook