Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/8/2026
share

Ալավերդու Թումանյան փողոցի մի հատվածը 2 օր փակ կլինի

Օգոստոսի 20-ից 21-ը ներառյալ (2 օր) երթևեկության համար փակ է լինելու Թումանյան փողոցի մի հատվածը՝ Սանահինի կամրջից դեպի «ԱԿԲԱ Բանկ» տանող ճանապարհահատվածը։

Երթևեկության ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է ստորգետնյա գազատարի անցկացման աշխատանքներով։

Այս մասին հայտնում է Ալավերդու համայնքապետարանը և ներողություն հայցում պատճառվող անհանգստության համար, հորդորում երթուղին պլանավորել շրջանցող ճանապարհներով:

facebook sharing button facebook