Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/8/2026
share

«Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի․ մեկը մահացել է

Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։ Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում։

Մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են բուժանձնակազմի հսկողության ներքո։

Նախարարության փոխանցմամբ՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով քննություն է ընթանում։

facebook sharing button facebook