Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/8/2026
share

Մեկ օրում ավելի քան 20 հազար մարդ հատել է Ռուսաստանի սահմանը Վրաստանի հետ․ Վերին Լարսում մեծ խցանում է

Ռուսաստանի և Վրաստանի սահմանը օրվա ընթացքում հատել է ավելի քան 20 հազար մարդ, օգոստոսի 18-ին՝ երեկոյան, հայտնել է Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ):

ԴՄԾ-ում հայտարարել են, որ «նման դինամիկա» նկատվում է արդեն մի քանի օր: Օգոստոսի 15-ին և 16-ին «Վերին Լարս» անցակետով ամեն օր անցել է ավելի քան 19 հազար մարդ:

«Ընթացիկ ցուցանիշները զգալիորեն գերազանցում են նախորդ տարիների նույն ժամանակահատվածների տվյալները», - հավելել են գերատեսչությունում:

«Осторожно, новости» -ն գրում է, որ, ականատեսների վկայությամբ, Ռուսաստանի կողմից սահմանին մեծ խցանում է գոյացել: Երկու ժամվա ընթացքում քաղաքացիները առաջ են շարժվում մոտ 100 մետր:

«Վերին Լարսը» Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող միակ ցամաքային սահմանային անցակետն է: 2022 թվականի սեպտեմբերի վերջին, երբ հազարավոր ռուսաստանցիներ լքում էին երկիրը հայտարարված զորահավաքի պատճառով: Այն ժամանակ անցակետում առաջացել էին բազմակիլոմետրանոց խցանումներ, որոնցում մարդիկ կանգնում էին մի քանի օր շարունակ:

facebook sharing button facebook