Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/8/2026
share

Շինաշխատանքների ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զոհեր

Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է ավտոկռունկի տակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածքներ։

facebook sharing button facebook