
Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել հակա-SLAPP օրենսդրական փաթեթին, որով ներդրվում են չարաշահող դատական հայցերից պաշտպանության հստակ մեխանիզմներ լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և հանրային շահերը պաշտպանող անձանց պաշտպանությանը չարաշահող դատական հայցերից (SLAPP)։ Նախագիծն ուղարկվել է Խորհրդարան։
Երկարատև ու թանկարժեք դատական գործընթացները հաճախ ֆինանսապես հյուծում են փոքր խմբագրություններին, նույնիսկ երբ հայցվորները վերջնարդյունքում պարտվում են։ Օրինակ՝ «CU SENS» հետաքննող ԶԼՄ-ի դեմ երկու հետաքննության պատճառով 6 հայց էր ներկայացվել, որոնցից մեկը մերժվեց միայն 2026 թվականին՝ հրապարակումից համարյա 5 տարի անց։
Ի՞նչ է տալիս նոր օրենսդրական փաթեթը
Կառավարության հաստատած նախագիծը փոփոխություններ է նախատեսում ոլորտային մի շարք օրենքներում և սահմանում է պաշտպանության հետևյալ գործիքները․
Անհիմն հայցերի վաղաժամկետ մերժում․ Դատարանները հնարավորություն կստանան ակնհայտ անհիմն ու չարաշահող հայցերը մերժել մինչև բուն դատաքննությունը սկսվելը։
Ֆինանսական պաշտպանություն և տուգանքներ․ Հայցվոր կողմն ինքը ստիպված կլինի ապացուցել, որ իր հայցը չարաշահող չէ։ Եթե հայցը ճանաչվի չարաշահող, դատարանը կարող է տուգանել հայցվորին, ինչպես նաև պարտավորեցնել, որ նա փոխհատուցի պատասխանողի կրած բոլոր դատական ծախսերն ու վնասները։
Լայն ընդգրկում․ Ի տարբերություն եվրոպական հրահանգի, որը տարածվում է միայն անդրսահմանային վեճերի վրա, Մոլդովայի օրենքը կպաշտպանի նաև ներպետական բոլոր քաղաքացիական գործերով թիրախավորվածներին։
Զրպարտության ապաքրեականացում․ Նախագծով չեղարկվում է զրպարտության համար վարչական պատասխանատվությունը։
Օրինագծով փոփոխություններ են նախատեսվում 5 իրավական ակտերում՝
«Արտահայտվելու ազատության մասին» օրենքում,
Իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում,
«Պետության կողմից երաշխավորված իրավաբանական օգնության մասին» օրենքում,
«Պետական տուրքի մասին» օրենքում,
Քաղաքացիական դատավարության օրենսգրքում։
Ի տարբերություն ԵՄ հրահանգի, որը տարածվում է միայն անդրսահմանային վեճերի վրա, Մոլդովայի նախագիծը ներառում է նաև ներպետական բոլոր քաղաքացիական գործերը։ Դատարանները հայցի չարաշահող բնույթը որոշելու են այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են կողմերի միջև ուժերի անհամաչափությունը, չափազանցված պահանջները, պարբերական դատական գործընթացները, ճնշումներն ու անբարեխիղճ մարտավարությունը։
Խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծի Խորհրդարանը
Թեև օրենսդրական փաթեթը կարևոր քայլ է, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մատնանշում են մի քանի բացեր, որոնք ենթակա են հստակեցման․
Սահմանափակ ոլորտներ․ Նախագիծը վերաբերում է միայն քաղաքացիական գործերին և չի տարածվում վարչական ու քրեական դատավարությունների վրա։
Ծախսերի լրիվ փոխհատուցում․ Դատական ծախսերի 100% փոխհատուցման իրավական երաշխիքները դեռևս վերջնական հստակեցման կարիք ունեն։
Անվտանգության ռիսկեր․ Օրենքը չի կարգավորում իրավապաշտպանների ու լրագրողների դեմ ուղղված սպառնալիքների, ֆիզիկական անվտանգության կամ ապատեղեկատվական արշավների հարցերը (կառավարությունը խոստացել է դրանք ներառել առանձին օրինագծում)։
Անվտանգության ռիսկեր․ Օրենքը չի կարգավորում իրավապաշտպանների ու լրագրողների դեմ ուղղված սպառնալիքների, ֆիզիկական անվտանգության կամ ապատեղեկատվական արշավների հարցերը (կառավարությունը խոստացել է դրանք ներառել առանձին օրինագծում)։
Երբվանից է այն ուժի մեջ մտնելու
Օրենսդրական փաթեթը մշակվել է Եվրոմիությանը Մոլդովայի անդամակցության ճանապարհային քարտեզի շրջանակում։ Բարեփոխումը հիմնված է ԵՄ 2024/1069 հակա-SLAPP հրահանգի և Եվրոպայի խորհրդի CM/Rec(2024)2 հանձնարարականի վրա։ Մոլդովան պարտավորվել էր համապատասխանեցնել իր օրենսդրությունը եվրոպական չափանիշներին։ Խորհրդարանի կողմից վերջնական ընդունումից հետո հիմնական կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2027 թվականի մայիսից․
Աղբյուրը՝ Сso meter
