Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/8/2026
share

Բելգիայում պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհը շարժվում է դեպի Գերմանիա

Կիրակի օրը հրշեջները, նիդեռլանդական ուղղաթիռների աջակցությամբ, պայքարում էին Բելգիայում արձանագրված ամենամեծ անտառային հրդեհը մեկուսացնելու համար։ Այն արդեն այրել է 3,000 հեկտար տարածք, և, տեղական իշխանությունների փոխանցմամբ, շարժվում է դեպի Գերմանիայի սահման։

Եվրոպայում շոգի ալիքները սաստկացրել են երաշտը՝ չորացնելով բուսականությունը և նպաստելով խոշոր անտառային հրդեհների տարածմանը։

Կիրակի օրը երկու մարդ է զոհվել, երբ հրդեհը պատել է հունական Սալամինա կղզին, իսկ ֆրանսիացի 100 հրշեջներ ուղևորվել են Իսպանիայի Արաgon տարածաշրջան՝ օգնելու մարել 16,600 հեկտար տարածք ոչնչացրած կրակը։

Բելգիայի արևելքում գտնվող Օտ-Ֆան արգելոցում հրդեհը բռնկվել է հուրբաթ օրվանից։ Կրակի տարածումը կանխելու աշխատանքներին մասնակցում են հանրապետության, ինչպես նաև հարևան Գերմանիայի և Լյուքսեմբուրգի հրշեջները, բանակն ու տեղի ֆերմերները։

Բելգիայի Վալոնիա տարածաշրջանի վարչակազմի մամուլի քարտուղար Ստեֆանի Էրնուն կիրակի հայտնել է, որ փրկարարները կենտրոնացած են դեպի Գերմանիա շարժվող հրդեհի առաջնագծի վրա։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ տարհանված գյուղերը պաշտպանող պատնեշը պահպանվում է, թեև շաբաթ օրը տարհանված բնակիչներին հորդորել են դեռ չվերադառնալ։

Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգի (EFFIS) տվյալներով՝ սա Բելգիայում արձանագրված ամենամեծ հրդեհն է, որն ավելի քան կրկնակի գերազանցում է 2011 թվականի հրդեհի ծավալները (այն ժամանակ այրվել էր շուրջ 1,400 հեկտար)։

«Երբեք չէինք պատկերացնի, որ Բելգիայում նման մասշտաբի հրդեհ կարող է լինել։ Այժմ ստիպված ենք առերեսվել փաստերի հետ»,— Reuters-ին ասել է շաբաթ լույս կիրակի գիշերը աշխատած հրշեջ ջոկատի հրամանատար Կարիմ Բուարֆան։

«Կարծում եմ՝ նման դեպքերն ավելի ու ավելի են շատանալու, որքան հնարավոր է լավ պատրաստվելը մեր խնդիրն է»,— հավելել է նա։

Գիտնականները նշում են, որ մարդածին կլիմայական փոփոխությունն ավելացրել է չոր և շոգ եղանակային պայմանների հավանականությունը, ինչը թույլ է տալիս, որ անտառային հրդեհներն ավելի արագ տարածվեն ու ավելի երկար տևեն։

Գերմանական Մոնշաու քաղաքի իշխանությունները կիրակի կոչ են արել Բելգիայի հետ սահմանամերձ գոտու բնակիչներին հեռանալ՝ նշելով, որ թեև կրակը, ըստ կանխատեսումների, չի հասնի Գերմանիայի տարածք, սակայն սպասվում է ծխի ուժեղ աղտոտվածություն։

Բելգիայի կողմից շտապ օգնության հայտ ներկայացնելուց հետո, Եվրամիությունը շաբաթ օրը Եվրոպայից 3 ուղղաթիռ և 2 հրշեջ ինքնաթիռ է ուղարկել տարածք․ Reuters

facebook sharing button facebook