
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել Արագած լեռան լանջին՝ Քարի լճի տարածքում արձանագրված աղբի կուտակումների վերաբերյալ համացանցում և ԶԼՄ-ներում տարածված լուսանկարների ու տեսանյութերի հիմքով։
«Օգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Միաժամանակ հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով սահմանված է, որ համայնքն է կազմակերպում աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է օրենքով նախատեսված դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը»,- ասված է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։
