Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/8/2026
share

Կասեցվել է «Օշ Գրուպ»-ի «ոչ ալկnհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից «Օշ Գրուպ» ՍՊ ընկերությունում (Արագածոտնի մարզ գ․ Օշական, ապրանքանիշը՝ «Պրեմիում») իրականացված վերակսկողության ընթացքում ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված նորմեր՝ արտադրվել է վտանգավոր սննդամթերք:

Լաբորատոր փորձարկման արդյունքների համաձայն՝ փորձաքննության ներկայա ցված «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

facebook sharing button facebook