
IranRadio Hy-ը տեղեկացնում է, որ Թավրիզ–Երևան ուղիղ չվերթները, 2 տարվա ընդմիջումից հետո, հինգշաբթի կվերսկսվեն։ Pouya ավիաընկերությունը թռիչքները կիրականացնի շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։
«Թավրիզ–Երևան երթուղու չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո կվերականգնվեն հինգշաբթի օրվանից: Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից՝ Pouya ավիաընկերության կողմից: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին:
Առաջին չվերթը տեղի կունենա հինգշաբթի՝ ժամը 09:00-ին, Թավրիզից Երևան ուղղությամբ: Երթուղու վերականգնումը կնպաստի Իրանի և Հայաստանի միջև օդային հաղորդակցության ամրապնդմանը և ուղևորափոխադրումների ավելացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
