Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/8/2026
share

Արմանիսի հանքային դաշտում նոր երկրաբանական ուսումնասիրությունների դեմ հավաքված ստորագրություններն արդեն պաշտոնապես ուղարկվել են Շրջակա միջավայրի նախարարություն

«Ստեփանավանն առանց հանք» ֆեյբուքյան էջում հրապարակում է արվել այն մասին, որ Արմանիսի հանքային դաշտում նոր երկրաբանական ուսումնասիրությունների դեմ հավաքված ստորագրություններն արդեն պաշտոնապես ուղարկվել են Շրջակա միջավայրի նախարարություն՝ կից դիմում-պահանջով։

«Այս օրերին մենք բոլորս միասին ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ համայնքն ունի ամուր և անբեկանելի դիրքորոշում՝ թույլ չտալ նոր էկոլոգիական սպառնալիքներ մեր տարածաշրջանում:

Անչափ շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ՝ սկզբունքային, վճռական և սրտացավ կեցվածքի համար։

Մենք ուժեղ ենք միասին», ասված է հրապարակման մեջ:

 Հիշեցնենք, որ 2026թ․ հուլիսի 17-ին Ստեփանավան, Ուրասար, Արմանիս բնակավայրերում կայացած հանրային քննարկումներից հետո Ստեփանավան համայքում Արմանիսի հանքային դաշտում նոր երկրաբանական ուսումնասիրությունների դեմ ստարգրահավաք էր մեկնարկել։

facebook sharing button facebook