
Օգոստոսի 16-ին ուժեղ քամու և հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ ու բակային տարածքներ, կոտրվել են ծառի ճյուղեր և թեքվել է էլեկտրասյուն։ Փրկարարները ջրահեռացրել են ընդհանուր մոտ 85 խմ ջուր։ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․
Օգոստոսի 16-ին՝ ժամը 16:33-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրի քաղաքի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։ Փրկարարները, օպերատիվ արձագանքելով բոլոր դեպքերին, իրականացրել են տարածքների սահմանազատման, մոտոպոմպերի միջոցով նկուղներից, բակային հատվածներից ջրահեռացման (ընդհանուր մոտ 85 խմ), ինչպես նաև կոտրված ճյուղերի մասնատման և հեռացման աշխատանքներ։
